10 տոկոս կանխավճարով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կա. ԿԲ ներկայացուցիչ

Որևէ բանկ, կառուցապատող կամ վարկառու այլևս արտոնություններ չի ունենալու: Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության մամուլի բաժնից:

«Ինչու միայն համալսարանականների շենքը կառուցողին հնարավորություն տանք արտոնյալ ծրագրից օգտվելու, իսկ մյուս շինարարին, ով նաև բանվորին է տուն վաճառում, չտանք»,-նշում է Անդրանիկ Գրիգորյանը:

ԿԲ ներկայացուցիչը պնդում է, որ ցանկացած վարկունակ քաղաքացի հիփոթեք ձևակերպելու հնարավորություն կունենա, եթե անգամ չունի 20%-30% կանխավճար:

«Կա 10% կանխավճարի հնարավորություն, եթե գրավ է դրվում երկրորդ գույք կամ ձեռք է բերվում ապահովագրություն»,-ասաց ԿԲ ներկայացուցիչը:

Տեսանյութը՝ կառավարության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել