Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է, որ հարուցված կատարողական վարույթի շրջանակներում 20.09.2018թ. ք. Երևան, Գ. Նժդեհի փողոցի, 4 շենքի 1 բնակարանի նոր սեփականատերը (գնորդը) դիմում է ներկայացրել Ծառայություն՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող նշված հասցեից նախկին սեփականատերերին վտարելու համար:
01.10.2018թ. կայացվել է բնակարանի նախկին սեփականատերերին վտարելու մասին որոշում, որի մասին պարտապանն առձեռն ծանուցվել է, և տեղեկացվել է, որ 7-օրյա ժամկետում պետք է ինքնակամ ազատի վտարման ենթակա բնակարանը:
Քանի որ պարտապանն ինքնակամ չի ազատել բնակարանը, հարկադիր կատարողի կողմից վտարման օր է նշանակվել 02.11.2018թ.:
31.10.2018թ. պարտապանը դիմում է ներկայացրել Ծառայություն՝ վտարումը հետաձգելու խնդրանքով, ինչի հիման վրա հարկադիր կատարողը 01.11.2018թ. որոշում է կայացրել վտարման կատարողական գործողություններն օրենքով սահմանված 2-շաբաթյա ժամկետով հետաձգելու մասին:
Պարտապանին տեղեկացվել է նաև, որ վտարման նոր օր է նշանակվել 23.11.2018թ.՝ ժամը 11:00-ն:
Նշանակված վտարումից 2 օր առաջ՝ 21.11.2018թ. պարտապանը դիմումով ներկայացրել է թիվ ՎԴ/10082/05/17 վարչական գործի շրջանակներում կայացված՝ վտարման վերաբերյալ 01.11.2018թ. գրության կատարումը կասեցնելու մասին որոշումը: Նույն որոշման 7-րդ կետի համաձայն՝ դատարանը նշել է, որ կասեցման վերոհիշյալ որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո, այսինքն՝ 26.11.2018թ.:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 23-ին, Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը կասեցրել էր բնակիչների վտարումը: