Մահաբեր «զեբրը» վերջապես կահավորվեց. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

«Զեյթունի Ռուբինյանց փողոցի մահաբեր «զեբրը» վերջապես կահավորվեց էնպես, որ հետիոտնի երթևեկությունը շատ թե քիչ անվտանգ լինի։ Սրա մասին գրում եմ, որովհետեւ էդ փողոցում եմ ապրում, ու վերջին չորս տարվա մեջ առնվազն չորս վրաերթի մասին եմ լսել էդտեղ, որոնցից երկուսը մահացու ելքով։ Ու շատ կարեւոր է, որ մենք ոչ թե ողբերգության հետեւից գնանք ու լուծենք հարցը, այլ կանխենք ողբերգությունը։

Հիմա սպասենք, որ ՃՈ հարգարժան գործընկերները հնարավորինս շուտ կարգավորվող լուսացույց դնեն էս հատվածում, ու քաղաքի մյուս՝ անհրաժեշտ հատվածներում։ Ի դեպ, չգիտես՝ որ պայծառ գլխում էր ծագել Ռուբինյանցի արագաչափը հանելու մասին որոշումը, որից հետո վթաերթերի վիճակագրությունը կտրուկ վատթարացել էր»:

https://www.facebook.com/1405208089/videos/10214544215704869/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել