Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԴԱՀԿ աշխատակիցները փորձում էին Նժդեհի 4 հասցեում գտնվող բնակարաններից մեկից վտարել բնակիչներին, կար դատարանի որոշումը:
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները՝ ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ և թույլ չէին տվել բնակիչներին վտարել:
ՊՎԾ պետը հրապարակել է դատարանի որոշումը, որով դատավոր Կարեն Զարիկյանի որոշմամբ՝ ԴԱՀԿ-ն ձեռնպահ կմնա Նարինե Խաչատուրյանին իր բնակարանից վտարելուց՝ մինչև գործը լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելը: