Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրված հանգանակության վերաբերյալ:
«Այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական և սոցալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին:
Այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից և դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը»,-ասվում է պարզաբանման մեջ: