Քանի որ մոտենում է «Սև ուրբաթը», և մեծ զեղչեր են լինելու տարբեր խանութ-սրահներում, ապա դրանց զուգահեռ ակտիվացել են կիբեր-հանցագործները։
Այս մասին գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, այս պահին կիբեր-հանցագործների «սցենարն» այսպիսին է.
- ստեղծվում է կեղծ կայք, որը նմանակում է հայտնի բրենդները,
- ֆեյսբուքով այն գովազդվում է ձեզ, առաջարկվում են աննման զեղչեր,
- դուք խաբվում եք, գնում եք կատարում։
Լավագույն դեպքում կորցնում եք գնումի գումարը։ Վատագույն․ քարտից էլի գումար են տանում։
Ի՞նչ անել․
- Մեծ զեղչերի դեպքում մտահոգվում եք
- Ուշադիր նայում եք հասցեին ֊ ու մի հատ գուգլում տվյալ բրենդի անունը ֊ հաստատ ուրիշ կայք կգտնեք, որը իրական է
- Եթե բրենդային խանութ չէ, պարզապես լավ էժան է, կամ ամեն դեպքում, կայքը ստուգում եք Scamadviser.
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/11/Ecesops-com-Reviews-Scam-check-for-eceshops-com-is-eceshops-com-safe-1.png)
Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ հին, վատ կայքերի դեպքում դուք ստանում եք զգուշացում, որ չօգտվեք դրանից։«Բայց հիմա հիմնականում կայքեր են, որոնք չեն հասցրել ուսումնասիրվել մասնագետների կողմից։ Այդ դեպքում ձեզ պետք է մտահոգի կայքի թարմությունը։ Այս պահին այդ ծուղակային կայքերի կյանքի տեւողությունը մաքսիմում երկու-երեք շաբաթ է։ Եթե տեսնում եք, որ լրիվ նոր կայք է՝ հաստատ անցնում եք կողքով»,-գրել է նա։