18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիր. ի՞նչ է սա նշանակում. Արփինե Հովհաննիսյան

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր կարծիքն է ներկայացրել կառավարության նոր նախաձեռնության վերաբերյալ՝ նշելով, որ այդ նախաձեռնությունը ուղղակիորեն հարվածելու է անապահով խավի գրպանին:

«Կառավարությունը պատրաստվում է ներկայացնել նախագիծ, որով 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն հայտարարագիր: Սա նշանակում է, որ օրինակ, գյուղացին, որ զբաղվում է իր մթերքը վաճառելով, պետք է այդ վաճառքից գոյացած եկամուտը հայտարարագրի: Կամ արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքը պահելու համար ուղարկում են որոշակի գումար, իրենց ընտանիքը՝ կինը, երեխան, պետք է հայտարարագրեն իրենց եկամուտը»,-նշում է նա:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով,  այս ամենով ամեն ինչ միայն սկսվում է և նախաձեռնության համաձայն, այդ եկամտի 23 տոկոսը կուղղվի պետական բյուջե, այսինքն, եթե որևէ քաղաքացի իր ընտանիքին 100 դոլար ուղարկի, ապա 23 տոկոսը կուղղվի պետբյուջե:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել