Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 13-ին կարգադրություն է ստորագրել՝ հաշվի առնելով Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2018 թվականի սեպտեմբերի 6-ի հ.02/21.2/29683-18 առաջարկությունը:
Երևան քաղաքի Սարի Թաղի թաղամասում սողանքի հետևանքով 4-րդ կարգի վթարային /մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացություն ունեցող/ բնակելի տների գույքագրման, հաշվառման և փաստաթղթերի հավաքագրման նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ, հետևյալ կազմով.
Աշխատանքային խմբի ղեկավար
- Վահան Խաչատրյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
Աշխատանքային խմբի անդամներ
- Երվանդ Պողոսյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի պետ
- Ռուբեն Խալաթյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ
- Արտակ Սարգսյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ
- Արսեն Հարությունյան-Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի առաջատար մասնագետ
- Բագրատ Տեր-Թովմասյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ
- Արթուր Հովսեփյան-Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ
- Վարուժան Դավթյան-Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ:
Կարագարդության համաձայն աշխատանքային խմբի ղեկավարը կներկայացնի հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
Կարգադրության կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։