Սա խայտառակ քվեարակություն էր. Շարմազանովը լքեց ԱԺ նիստերի դահլիճը, նրան հետևեից այլ պատգամավորներ

Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ եթե կաթողիկոսի անվտանգությանը որևէ բան սպառնա, ապա կառավարությունն իր հայեցողությամբ անվտանգության պահպանման հատուկ միջոցներ կձեռնարկի և այդ մասին ասել է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շեց, որ հայ եկեղեցուն պետք է այս հարցում տալ բացառիկ իրավունք, և այս հարցը չի կարող մնալ Կառավարության հայեցողությանը։

Բուռն քննարկումներից հետո նախագիծը դրվեց քվեարկության և 28 կողմ, օ դեմ, 1օ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չընդունվեց։

Էդուարդ Շարմազանովը քվերակությունից անմիջապես հետո ելույթ ունեցավ, նշելով, թե սա խայտառակ քվեաարկություն էր և դուրս եկավ դահլիճից: Նրանց հետևցին նաև այլ պատգամավորներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել