Մենք գործ չունենք սառնարյուրն մարդասպանի հետ. փաստաբանը՝ 20-ամյա կնոջ սպանության մասին

Հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը հայտնում է.

«Որպես հանրային պաշտպան ստանձնել եմ Իլլարիոն Նունուշյանի շահերի պաշտպանությունը, որը մեղադրվում է 20-ամյա Քրիստինե Իսկանդարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:
Ընթանում է նախաքննություն, հետևաբար չեմ կարող նախաքննության տվյալներ հրապարակել, բայց նշեմ, որ մենք գործ ունենք ոչ թե սառնարյուրն մարդասպանի, այլ մարդկային հարաբերություններում առկա երկկողմանի մեծ դժբախտության հետ:
Ուստի, խնդրում եմ լրատվամիջոցներն այս թեմայով նյութերը կազմակերպեն պահպանելով օբյեկտիվությունը, իսկ քաղաքացիները ծայրահեղ դատողություններ հրապարակելիս հաշվի առնեն, որ սպառիչ տեղեկատվություն չունեն գործի հանգամանքների վերաբերյալ:
Բոլորը երջանիկ են միանման, իսկ ամեն ոք դժբախտ է յուրովի…»:

Հ.Գ. Շարհասությունն ու կետադրությունը՝ հեղինակի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել