Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 88-Ա որոշման հավելվածի 10-րդ կետով.
1. 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար Երևան համայնքի տարածքում առանձնացնել անվճար տեղեր՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման օրինակը ենթակա է ներկայացման Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»։