Ազգային ժողովի պատգամավոր դարձավ Նաիրա Կարապետյանը: Նա փոխարինեց ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանին, որը օրեր առաջ հրաժարվել է իր մանդատից:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստում հայտարարեց, որ ԿԸՀ-ից ստացել է խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:
Նաիրա Կարապետյանը երդվեց: