Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի հ. 93-Ն որոշմամբ սահմանվել է Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը:
Նախապատրաստվել է Երևան քաղաքի ավագանու ««Եվրոպա հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին» որոշման նախագիծ, որը ավագանին հաստատեց:
Թույլատրվել է «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին Հանրապետության փողոցի՝ հ.38 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված և սահմանված պայմաններով կազմակերպել շուրջօրյա ծառայողական ավտոկայանատեղ: