Երևանի ավագանու նիստին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ավագանին որոշեց վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին:
Օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերն են.
- Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը,
- Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝ մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը, մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը, նշված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից, խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը, մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը, մինչև 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի, 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի), մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը, մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը, կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը:
- Նախատեսված վարչական իրավախախտումները ջրային համակարգերում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում կատարելը,
- Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը,
- Շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելը:
Որոշումն ընդունվեց: