Երևան քաղաքի ավագանու նիստին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ներկա էր 48 ավագանու անդամ:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Գևորգ Բաբայանը ներկայացրել են ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումներ, որոնք ԿԸՀ-ն ընդունել է:
Նրանց կփոխարինեն Լուսինե Գևորգյանը, Լիլիթ Կիրկոսյանը և Արմեն Սարգսյանը:
Օրակարգում ընդգրկված է 10 հարց, ավագանու նիստը շարունակվում է: