Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ կենսաթոշակառուներին․ ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել կենսաթոշակառուների համար, որում ասվում է․

«Ինչպես տեղեկացել եք, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի և Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ըստ հուշագրի, կենսաթոշակառուներն անվճար հիմունքներով կարող են ներկա լինել պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին :

Ծրագրի իրականացման նպատակով 2018թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում նախատեսված և Սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրված մշակութային միջոցառումների տոմսերը ստանալու համար նոյեմբերի 13-ից կենսաթոշակառուներն անձը հաստատող փաստաթղթով և կենսաթոշակի վկայագրով կարող են այցելել Ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումներ և ստանալ միջոցառման տոմսը (մարզերում անցկացվող միջոցառումների մասին Ծառայությունը կտեղեկացնի լրացուցիչ հաղորդագրությամբ):

Ելնելով յուրաքանչյուր միջոցառման համար հատկացված տոմսերի սահմանափակ քանակից՝ հնարավոր շատ թվաքանակով շահառուների ընդգրկվածություն ապահովելու նպատակով յուրաքանչյուր շահառուի տրամադրվում է մեկ միջոցառման մեկ տոմս: Անհրաժեշտ է միջոցառման վայրում տոմսի հետ ներկայացնել նաև կենսաթոշակի վկայագիրը»:

На данном изображении может находиться: в помещении
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել