Երևանի մի շարք փողոցներում մայթերի մի մասը կառանձնացվի՝ հեծանվային երթուղու համար․ ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս Երևան քաղաքում ավելացել են հեծանվորդները, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում առաջարկում է Երևան քաղաքի Իսակովի, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Խանջյան, Կորյուն, Սայաթ Նովա, Թումանյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Բաղրամյան, Աբովյան, Արգիշտի և Սարյան փողոցների 1-ին երթևեկելի գոտու կամ որոշ տեղերում՝ մայթերի մի մասը գծանշումով առանձնացնել և հատկացնել հեծանվային երթուղու համար, որը կկահավորվի նաև կից ներկայացված համապատասխան ճանապարհային նշանով:

Խնդրվում է առաջարկությունները մինչև 2018թ. նոյեմբերի 25-ը հասցեագրել [email protected] էլեկտրոնային փոստին և Ճանապարհային ոստիկանության Ֆեյսբուքյան էջին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել