Այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու․ Մանե Թանդիլյան

Կառավարության վերջնական քննարկման է ներկայացվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի ներդրվում է նվազագույն կենսաթոշակ հասկացությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։

«Անկախ կենսաթոշակի չափից, այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու, որը 2019թ պետական բյուջեի նախագծում դրված հաշվարկների համաձայն կազմելու է 25,500 դրամ:

Միևնույն ժամանակ, կառավարության որոշման նախագծով նախատեսվում է նաև 25,500 սահմանել նաև ծերության, կերակրողին կորցնելու և հաշմանդամության նպաստների նվազագույն չափը:

Նշված փոփոխությունը վերաբերվելու է մոտ 80,000 քաղաքացու:

Համոզված եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք ավելի մեծ խմբերի համար ավելի մեծ չափով փոփոխություններ կատարել:

Թոշակառուները մեր հասարակության դիմագիծն են և նրանց նկատմամբ պետության պարտավորությունը ներառում է նաև վերաբերմունք իրենց կատարած աշխատանքի և նվիրման համար, ինչի շնորհիվ է նաև, որ մենք ունենք ավելի լավ և ուժեղ Հայաստան կառուցելու հնարավորություն»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել