ՀՀ ԿԳ նախարարին ոչ հավաստի տեղեկատվություն է մատուցվել. «PROGRESS» երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն

«PROGRESS» երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը հայտարարություն է տարածել.

«Հարգելի՛լրագրողներ,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԿԳ նախարար պարոն Արայիկ Հարությունյանին ոչ հավաստաի տեղեկատվություն է մատուցվել, որի հիման վրա նախարարը գրություն է կատարել՝ մեր կազմակերպությունը ցանկանում է հանրությանը լսելի դարձնել մի շարք փաստեր:

««PROGRESS» երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանն է դիմել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի  ուսանողուհի, ԵՊԼՀ Ուսանողական խորհրդի նախագահ Ռոզա Հակոբյանը՝ իր մտահոգություններով և փաստերով, որոնք ներկայացնում ենք Ձեզ։

Ըստ տեղեկությունների՝ սույն թվականի մայիսի 24-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում  մի շարք ուսանողների նախաձեռնությամբ տեղի է ունեցել ուսանողական համաժողով, և անցկացված քննարկման, այնուհետև քվեարկության արդյունքում հաստատվել է  ԵՊԼՀ Ուսանողական խորհրդի նոր կանոնադրությունը:

Սակայն  ուսումնասիրությունները և առկա փաստերը խոսում են այլի մասին: Առկա են անհերքելի փաստեր, որ համաժողովում կանոնադրության քննարկում չի անցկացվել:  Ինչպես նաև կան ապացույցներ, որ համալսարանի տարածքում քննարկումներ իրականացվել են շատ ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ նախարարն արդեն գրություն էր ստորագրել:

Հիմնվելով մեզ ներկայացված ապացույցների վրա՝ փաստում ենք, որ պարոն նախարարին հասած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, և նա հայտնվել է թյուրիմացության մեջ:

Վերոգրյալ փաստերը լուսաբանելու, հանրության համար տեսանելի դարձնելու համար սիրով հրավիրում ենք մամուլի ասուլիսի:

Այս մասին արդեն իսկ նամակ է ուղարկվել ՀՀ ԿԳ նախարար պարոն Արայիկ Հարությունյանին: Մեր կազմակերպության որդեգրած արժեքներից ու նպատակներից է բխում վերհանել և հանրությանը ներակայացնել նմանօրինակ իրադարձությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել