2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 63 քրեական գործի վարույթ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Քրեակատարողական ծառայությունից էլ տեղեկանում ենք, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել.
- «Նուբարաշեն» ՔԿՀ – 25
- «Արթիկ» ՔԿՀ – 30
- «Վանաձոր» ՔԿՀ – 13
- «Վարդաշեն» ՔԿՀ – 54
- «Գորիս» ՔԿՀ – 12
- «Հրազդան» ՔԿՀ – 26
- «Աբովյան» ՔԿՀ – 22
- «Սևան» ՔԿՀ – 140
- «Կոշ» ՔԿՀ – 50
- «Արմավիր» ՔԿՀ – 50
- «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 16
ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ 438 դատապարտյալ: