Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերով ցույց է տվել, թե ինչպես է ապամոնտաժվում ապամոնտաժվում ավելի քան 1100քմ ապօրինի կառույցը՝ Նոր Նորքում։
https://www.facebook.com/1405208089/videos/10214476097521957/
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քաղաքապետի հոկտեմբերի 29-ին ստորագրած որոշման մեջ նշվում է, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի, Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, նույն հասցեի հողամասի սեփականատեր «Անի-97» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Դ․Ահարոնյանը նախաձեռնել է երկու հարկանի քարե շինության կառուցման շինարարական աշխատանքներ, որը դեռևս անավարտ է:
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում, վարչական մարմինը հաստատված է համարել այն, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատկազմի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Գյուրջյան փողոցի համար 1/3 հասցեի հողամասում, հայտնաբերվել է առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և թույլտվության, «Անի-97» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 972քմ և վարձակալության իրավունքով տրված 160քմ ընդհանուր մակերեսով հողամասի սահմաններում՝ երկու հարկանի քարե շինության կառուցման անօրինական աշխատանքներ իրականացնելու դեպք:
https://www.facebook.com/HaykMarutyanOfficial/videos/2145827069079372/