Քաղաքապետի որոշմամբ աճուրդին մասնակցած անձանց կողմից վճարված գումարները հետ կվերադարձվեն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 6-ին որոշում է ստորագրել համայնքային սեփականություն հանդիսացող հողերի 2018 թ-ի հոկտեմբերի 29-ին կայանալիք աճուրդային վաճառքը չկայացած համարելու և աճուրդին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձանց կողմից վճարված գումարները և վերադարձնելու մասին:

Որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2018թ. հոկտեմբերի 29-ի  նիստի հ.1 արձանագրությունը, ղեկավարվելով Հրապարակային սակարկությունների մասին օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի 1540-Ն որոշումով.

1.2018 թվականի հոկտեմբերի 29-ին կայանալիք հողամասի աճուրդային վաճառքը համարել չկայացած՝ հանձնաժողովի անդամների պարզ մեծամասնության բացակայության պատճառով:

2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` ապահովել աճուրդին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձանց կողմից Երևանի քաղաքապետարանի 900015211411 և 900015211403 հաշվարկային  հաշիվներին մուծված նախավճարների և տեղական վճարների վերադարձը համաձայն հավելվածի:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել