Հողամասերի, շենքերի և շինությունների փաստացի օգտագործողների, վարձակալների և կառուցապատման վերաբերյալ ուսումանսիրություններ են սկսվում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ նոյեմբերի 8-ին նոր կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50–րդ հոդվածով.

1.Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) փաստացի օգտագործողների, վարձակալների և կառուցապատման կամ անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման ուսումնասիրման, առկա խնդիրների վերհանման և դրանց լուծումների համար անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ ստեղծել   աշխատանքային խումբ, հետևյալ կազմով․

  • Աշխատանքային խմբի ղեկավար
    Հայկ Սարգսյան – Երևանի քաղաքապետի տեղակալ
  • Աշխատանքային խմբի անդամներ
    Երևանի վարչական շրջանի ղեկավարներ
    Զավեն Առաքելյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,
    Արմեն Հարությունյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ,
    Արսեն Ամյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ,
    Մհեր Աղաբեկյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժ/պ,
    Ռուբեն Խոջայան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ։

2.Աշխատանքային խմբի ղեկավարին՝ յուրաքանչյուր ամիս ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
3.Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել