ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնում է, որ Խաչատուրովը պաշտոնակությունից հետո վերադարձել է Հայաստան:
«Սույն թվականի նոյեմբերի 2-ի երեկոյան ՀԱՊԿ պաշտոնական կայքում պաշտոնական տեղեկատվություն է տարածվել, այն մասին, որ ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Որոշումը պաշտոնապես հրապարակվելուց հետո Յուրի Խաչատուրովը ձեռնամուխ է եղել գործավարության հանձնման-ընդունման իրականացմանը, ինչից հետո անմիջապես՝ 04.11.2018թ-ին վերադարձել է իր միակ Հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն»։