Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝ Քրեական գործերի քննության աջակցության վարչության համակարգմամբ, քննչական կոմիտեի առանձին ստորաբաժանումներում շարունակվում է ուսումնամեթոդական պրակտիկ դասընթաց-վարժանքների շարք` «Դեպքի վայրի զննություն» թեմայով:
Հոկտեմբերի 7-ին ուսումնամեթոդական դասընթացն անցկացվեց Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնի պետի կողմից ձևավորած քննչական խմբի կողմից:
Վարժանքը համակարգող խմբի կողմից նախապես մոդելավորված ասպանության դեպքի վայրի զննության ընթացքում օգտագործվեցին քննչական բաժնում առկա տեխնիկական միջոցները:
Ուսումնամեթոդական պարապմունքի ժամանակ արձանագրված խախտումները քննարկվեցին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնի պետի մոտ անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում:
Թերությունների շտկման վերաբերյալ ՀՀ ՔԿ Քրեական գործերի քննության աջակցության վարչության ներկայացուցիների կողմից տրվեցին կոնկրետ ցուցումներ՝ մասնագիտական կազմակերպվածության մակարդակի բարձրացման և կարողությունների զարգացման համար:
Դասընթաց-վարժանքի մասնակից քննիչները արդյունավետ համարեցին դասընթացը՝ հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ: