Կնյազ Սարոյանն ազատվել է աշխատանքից

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ նոյեմբերի 1-ից այլևս չեմ զբաղեցնելու ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Երախտագիտությունս եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին վստահության, արդյունավետ և պրոֆեսիոնալ համագործակցության համար:

Աշխատանքային, գործընկերային և ուղղակի պարզ, մարդկային հարաբերությունների համար շնորհակալ եմ Ազգային ժողովի ողջ աշխատակազմին և իհարկե լրատվության և հանրության հետ կապերի վարչության աշխատակիցներին:

Սիրելի լրագրողներ, առանձնահատուկ շնորհակալ եմ Ձեզ` արդյունավետ աշխատանքի, փոխվստահության և մեր գործընկերային հարաբերությունների համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել