Քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի  3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»   օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝

1.Գևորգ Բաբայանին՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ից նշանակել Երևանի Աջափնյակ  վարչական շրջանի ղեկավար։ 

2.Ընդունել ի գիտություն, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արտավազդ Սարգսյանի լիազորությունները՝  համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի,  համարվում են դադարած  2018թ. նոյեմբերի 1-ից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել