Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ներկայացրել է երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտում՝ 2018 թվականի 9 ամիսների ընթացումում, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է թվով 20 ստուգում:
«Իրականացված ստուգումների արդյունքում 11 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են խախտումներ, իսկ 9 տնտեսվարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել:
Նշված ոլորտում խախտումների բնույթը հետևյալն է.
• արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի – 1,
• առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման – 6
• միայն մակնշման պահանջների նկատմամբ անհամապատաս¬խանություններ – 4:
Ստուգումների ընթացքում բացահայտված խնդիրների վերացման և կանխարգելման նպատակով Տեսչական մարմինը իրազեկում հանդիպումներ է կազմակերպել տնտեսվարողների հետ թե Երևանում և թե մարզերում (Արագածոտնի, Վայոց Ձորի և Արարատի): Հանդիպումների ընթացքում տնտեսվարողներին ներկայացվել են տեխնիկական կանոնակարգերի պահանջները, դրանց պարտադիր պահպանման հետ կապված՝ նրանց իրավունքներն ու պարտականությունները, ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը և դրանցում կատարված փոփոխությունները:
Տեսչական մարմինը կոչ է անում բոլոր սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր, չգնել առանց մակնշման և համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության արտադրանք՝ որքան էլ դրանք ունենան մատչելի արժեք: Հայաստանում պետք է ձևավորվի իրացնող-սպառող շուկայական հարաբերությունների մշակույթ, որը կապահովի բացառապես անվտանգ և որակյալ արտադրանքի առկայություն հայաստանյան շուկայում:
Առաջարկությունների և բողոքների համար զանգահարել Տեսչական մարմնի թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 23 56 00»-ասվում է հայտարարության մեջ: