Մի քաղաքացի քիչ առաջ նռնակով փորձ է արել մտնել կառավարության շենք: Այս մասին «Ազատության» թղթակցին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ միջին տարիքի տղամարդը, որի ձեռքի նռնակ է եղել, ամենայն հավանականությամբ սոցիալական խնդիրներ է ունեցել:
Ավինյանի խոսքով, քաղաքացուն արդեն տեղափոխել են ԱԱԾ: Նա նաև հավելեց, որ հնարավոր է, տղամարդը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել:
ԱԱԾ-ից և ոստիկանությունից այս առնչությամբ որևէ բան չեն հաղորդում: Այս պահին կառավարության շենքի դիմաց ոստիկաններ են կանգնած: Այստեղ էր ժամանել նաև ԱԻՆ-ից մեկ մարտական հաշվարկը, որը սակայն արդեն հեռացել է:
Նշենք, որ այս պահին կառավարության շենքում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: