Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Հայկ Մհրյանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Հայկ Մհրյանը նշանակվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝

1.Հայկ Մհրյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նշանակել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։

2.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2018թ. սեպտեմբերի 5-ի հ. 3003-Ա որոշման 2-րդ կետը»,– ասվում է քաղաքապետի որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել