Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հոլտեմբերի 25-ին նոր հրաման է ստորագրել, որով ոստիկանությունից տեղափոխված ոստիկանության մայոր Արմեն Գրիգորյանին ընդգրկել է փրկարար ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների ցուցակներում:
Նույն հրամանով Արմեն Գրիգորյանը նշանակվել է փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման պետ: Համաձայն պայամանգրի՝ նրան շնորհվել է փրկարար ծառայության փոխգնդապետի կոչում:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանի ծառայությունը ոստիկանությունում կազմում է 17 տարի 1 ամիս 19 օր: