Կսահմանվի առանց հարկ վճարողների մոտ ստուգումների իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը

Հոկտեմբերի 25-ին կայանլիք կառավարության նիստի ժամանակ գործադիրը որոշում կընդունի առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը սահմանելու մասին։

Նախագիծը մշակվել է հարկային մարմնի կողմից առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու գործընթացի կարգավորման նպատակով: Նպատակը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ըն­դուն­ված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պահանջներն ապա­­­­հովելն է:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվել է, որ եթե հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկներում առկա անճշտություններ, որոնք Օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշտել ճշտված հարկային հաշվարկների ներկայացման միջոցով կամ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, ապա այդ հարկային պարտավորությունները կարող են ճշտվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել սահմանել հարկային մարմնի կողմից առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգ:

Նախագծով նախատեսվում է, որ հարկ վճարողի հարկային պարտավորությունները կարող են ճշտվել հարկ վճարողի դիմումի կամ հարկային մարմնի պաշտոնատար անձի զեկուցագրի հիման վրա: Նախագծով նախատեսվում է հարկային պարտավորությունների ճշգրտման արդյունքների մասով հարկային մարմնի գործողությունները բողոքարկել Օրենսգրքով սահմանված կարգով, այդ թվում՝ նաև այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների ճշգրտումը կատարվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի զեկուցագրի հիման վրա:

Միաժամանակ, Օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների կիրառման ապահովման նպատակով նախատեսվում է, որ նախագիծը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: Նշված դրույթի սահմանմամբ հնարավորություն է տրվում առանց ստուգում իրականացնելու ճշտել հարկ վճարողի հարկային պարտավորությունների չափը: Ընդ որում, հարկ վճարողն ազատվում է հարկի գումարը պակաս ցույց տալու համար Օրենսգրքով սահմանված տուգանքի կիրառումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել