Ազգային ժողովում ելույթների ժամին Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ մեծ սպառնալիք կա, որի մասին ուզում է հայտնել:
«Լուրեր են շրջանառվում, որ նեյեմբերի 15-18-ը Երևանում անցկացվելու է համասեռամոլների համաժողով, որին պետք է հաջորդի քայլարշավ: Մեր պետականության և ազգային անվտանգության համար սպառնալիք է հանդիսանում տնտեսական մենաշնորհը, քաղաքական մենաշնորհը, մենք ունենք ոչ անվտանգ սահմաններ: Սակայն իմ խորին համոզմամբ մեծագույն սպառնալիքը մեր ավանդական ըտանիքի հավանական խոյահարումն է»,-նշում է պատգամավորը:
Նա նշեց, որ կա հեղափոխություն, որը չի ցանկանա որ լինի. «Դա հեղափոխությունն է մեր ընտանիքների ավանդույթներում և բարքերում»: