Կառավարության որոշմամբ քաղաքացիներին կնվիրվի իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակելի տարածքները

Հոկտեմբերի 25-ին կայանալիք կառավարության նիստի ժամանակ գործադիրը որոշում կընդունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային և առաջին հարկերում բնակվող ՀՀ քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:

Որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը`որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում որոշման հավելվածում ներառված անձանց հետ կկնքի բնակարանների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրակա­նացման նվիրառուների միջոցների հաշվին:

Սահմանվում է նաև, որ նշված բնակարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, ինչպես նաև շենքի ընդհանուր օգտագործման համարվող տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

Նախագծի հիմանվորման մեջ նաև նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գույք ամրացնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրաբերելու մասին» N798-Ա որոշման համաձայն Երևան քաղաքի Մոլդովական 12 հասցեում գտնվող 4-րդ և 5-րդ մասնաշենքերի նկուղները և առաջին հարկերն առանձնացվել էին «Նոր Նորք ուսանողական ավան» ՓԲԸ-ի գույքի կազմից և ամրացվել էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կոմիտեի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էր, որ նշված տարածքների մի մասը փաստացի բնակեցված են /ընտանիքների մի մասը ներառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում/, մյուս մասը օգտագործվում են հասարակական նպատակով, ինչի արդյունքում տարածքները բաժանվել էին գույքային միավորների՝ ըստ փաստացի զբաղեցվածության չափերի:

Բնակարաններով ապահովվող քաղաքացիների ցանկը

N/N Բնակիչների անունը, ազգանունը, հայրանունը

Բնակիչների անձնագրային տվյալները

 

Նվիրվող գույքի գտնվելու վայրը Գույքի մակերեսը /քառ. մետր/
1. Բարոյան Սիլվարդ Սուրենի AR0612655, տրված 02.03.2018թ. 039-ի կողմից Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական 29/4 շենք, բնակարան 1/7 51.5
Խաչատրյան Ալբերտ Սասունի ID009935354, տրված 16.02.2018թ. 039-ի կողմից
2.

 

Ալեքսանյան Սվետլանա Գուրգենի

AK0316426, տրված 11.06.2009թ. 005-ի կողմից Քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական 29/5 շենք, բնակարան 1/7 50.5

 

Ափոյան Վիկտոր Սարգսի

AK0615716, տրված 10.09.2010թ. 005-ի կողմից

 

Ալեքսանյան Արթուր Արարատի

ID003844727, տրված 30.01.2015թ. 005-ի կողմից

 

Ալեքսանյան Ռոբերտ Արարատի

 

AP0532881, տրված 27.09.2016թ. 005-ի կողմից

 

Ալեքսանյան Արարատ Աշոտի

BA0040342, տրված 01.11.2013թ. 006-ի կողմից

 

Ալեքսանյան Մարինե Արարատի

 

ծ/վ ԱԱ N249263, տրված 20.05.2008թ.

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել