Վլադիմիր Պուտինը, անկեղծ ասած, զարմացավ. Նիկոլ Փաշինյանը՝ գազի սակագնի մասին

Ազգային ժողովում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ, ուշագրավ հայտարարություն արեց:

Փաշինյանը նշեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացել է, երբ նա նրան հայտնել է, թե ինչ գնով է գազը մտնում Հայաստան և թե ինչ գնով է այն հասնում սպառողին:

«Նա հիշեց իր անձնական նախաձեռնությունը Գյումրի այցելության ժամանակ: Պուտինը պատմեց, որ այնտեղ մարդկանց հագուկապից հասկացել է, որ սոցիալական վիճակը այնքան էլ լավ չէ և նա անձամբ հրահանգել է՝  այնպես անեն, որ գազի գինը լինի տրամաբանական»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Պուտինի հետ պայմանավորվել են «հասկանալ», թե այդ ոլորտում ինչ է կատարվում և փաստարկների դաշտում գան կոնկրետ լուծումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել