ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածությանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գալուստ Սահակյանը։
«Մենք դեմ ենք քվեարկելու։ Նախապես ինչ ասել ենք, այսօր դա էլ անելու ենք», – ասաց նա։
Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում վարչապետի ընտրության հարցն է քննարկվում։