Պաշտոնների չեն նշանակվելու այն անձիք, ովքեր թաթախված են կոռուպցիայի մեջ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մի գործ առընչվի ինձ կամ իմ ընտանիքի անդամներին, ես իմ քաղաքական գործունեույթունն ու անցած ճանապարհն անիմաստ կհամարեմ, եթե որևէ քաղաքական խոչընդոտ լինի քննության և ճշմարտության ամբողջական բացահայտման ճանապարհին։ Առաջինը՝ կոռուպցիայի հետ կոնկրետ առընչությունների ունեցած և կոռուպցիայի մեջ թաթախված որևէ պաշտոնյան չի կարող Հայաստանում, մեր իշխանության տարիներին, զբաղեցնել պաշտոն։ Երկրորդը՝ արյան հետ առընչություն ունեցած որևէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել իշխանության մեջ։ Երրորդը՝ կառավարման անարդյունավետ օրինակ ցույց տված պաշտոնյաները»,-նշեց նա։
Նա նաև նշեց, որ նոր պաշտոն ստանձնածները հրեշտակներ են։ «Ես այս ընթացքում անտանելի հիասթափություններ և սթրեսներ եմ ապրել, և երբ եղել են մարդիկ, ովքեր հանդես գալով որպես հեղափոխության ամենաջերմեռանդ պաշտպան, ամենասկզբունքային, ամենամաքուր՝ մի քանի ամսվա, շաբաթվա մեջ քանդուքար են եղել։ Ես չեմ կարող այս մասին չասել, որովհետև դա անազնիվ կլինի մեր ժողովրդի առաջ, առաջին հերթին՝ ինքներս մեր առաջ։ Այս կտրվածքով իմ համար ընդհանրապես տարբերություն չկա՝ ներկա թե նախկին։ Նույնիսկ, եթե խոսքն անձամբ իմ մասին լինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։