Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց. «Այսօրվա իմ առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ և ես վարչապետի թեկնածու առաաջդրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ չընտրվելու համար»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեկտեմբերին արահերթ ընտրությունների կայացումը քննարկման ենթակա չէ, և այդ ընտրությունները պետք է դառնան հեղափոխության վերջնական հաղթանակը:
«2018 թվականի մայիսի 8-ից, այսինքն իմ վարչապետ ընտրվելուց հետո, Հայաստանում տասնյակ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ չարաշահումների, կաշառքների, յուրացումների դեպքերով: Ինձ համար երկար ժամանակ հասկանալի չէր, թե ինչպես կարող է 2018 թվականի ապրիլ-մայիսից հետո որևէ պաշտոնյայի մտքով անցնի կաշառք վերցնել, յուրացումներ անել և այդպես շարունակ՝ անգամ հեղափոխությունից շաբաթներ, օրեր անց»,-նշում է նա:
Փաշինյանը նշեց, որ այս խորհրդարանից «հին» համակարգին ազդակներ են փոխանցվում, որ այս ամենը մի քանի ամսվա հեռանկար ունի, թե այս ամենը անցնելու է ու «հին» համակարգը հետ է գալու:
«Նրանց ներշնչանքի աղբյուրը խորհրդարանական մեծամասնությունն է և նախկին իշխող համակարգը: Այդ ներշնչանքը եղել է ոչ միայն ներքին խողովակներով, այլ նաև հրապարակային»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանը նշեց, որ ռևանշի հասնելու համար 3 իրական փորձ է եղել. «1-ինը դա Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիա իրականացնելու փորձն էր, որը սակայն ձախողվեց՝ ժողովրդի հուժկու և միանշանակ մերժման պատճառով: 2-րդ փորձը ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ խորհրդարանական մեծամասնության առաջարկով այնպիսի փոփոխություններ էին իրականացվում ԱԺ կանոնակարգ օրենքում, որ ժողովրդի գործոնը զրոյացվի՝ ընթացիկ քաղաքական գործոնների համատեքստում, բայց ընդամենը 2 ժամվա ընթացքում շուրջ 80 հազար քաղաքացիներ շրջափակեցին ԱԺ շենքը, որը ցույց տվեց, որ նման փորձերը կարժանան դիմադրության: Ռևանշի հասնելու 3-րդ քայլը այս երկուշաբթի տեղի ունեցածն էր, երբ ՀՀԿ-ն բոյկոտեց և տապալեց ընտրական օրենսգրքի ընտրությունները, որպեսզի առաջիկա ընտրություները տեղի ունենան գործով կարգով»,-նշել է նա:
Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն հույս ունի, թե առանձին մարդկանց միջոցով կարող է արդյունքի հասնել և ձայներ հավաքել:
Տեսանյութը՝ շուտով: