Երևանի ավագանու անդամ Հասմիկ Խաչունցի կենսագրությունը

Հասմիկ Խաչունցը 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: Իրավաբան.net-ը ներկայացնում է ավագանու անդամի կենսագրությունը:

Կենսագրություն

Ծնվել է 1992թ. մայի 18-ին Երևանում։

1998-1999թթ․ սովորել է Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 միջնակարգ դպրոցում:
1999-2005թթ․ սովորել է Խ․ Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում:
2005-2008թթ․ սովորել է «Քվանտ» վարժարանում։
2008-2012թթ․ սովորել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետում՝ ամերիկագիտություն մասնագիտացմամբ։
Ուսումն ավարտել է գերազանցության դիպլոմով։
2012թ․ ընդունվել է նույն համալսարանի «միջազգային տուրիզմ» ֆակուլտետի մագիստրատուրա։ Ավարտական թեզը պաշտպանել է «Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը թանգարաններում» թեմայով։
2012-2013թթ․ ուսման հետ զուգահեռ աշխատել է «Sun Way» տուրիստական ընկերությունում՝ որպես տուրմենեջեր և տնօրենի օգնական։
2013թ․ անցել է զբոսավարների նախապատրաստական դասընթաց, պայմանագրային հիմունքներով աշխատել է որպես զբոսավար` Հայաստանում գործող մի շարք տուրիստական ընկերությունների հետ («Հյուր սերվիս», «Արմանե», «Ամիստադ» և այլն)։
2014թ․ ավարտելով միջազգային տուրիզմի ֆակուլտետը՝ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես ադմինիստրացիայի մագիստրատուրա ՝ երկրորդ անգամ ստանալու մագիստրոսի աստիճան, սակայն 1,5 տարի սովորելուց հետո անձնական նախաձեռնությամբ թողել է ուսումը։
2014թ․-֊ից ՀԱՀ-ում սովորելուն զուգահեռ աշխատել է «Ginosi Apartels» ընկերությունում՝ որպես ինֆորմացիոն կենտրոնի մասնագետ։ Այնուհետև շարունակել է աշխատել նույն ընկերությունում՝ որպես ընկերության կայքի պատասխանատու։
2015-2018թթ․ զբաղվել է ձեռներեցությամբ՝ տրամադրելով թվային մարքեթինգի ու գրաֆիկական դիզայնի ծառայություններ։ Այս ընթացքում զարգացրել է կառավարչական հմտություններ՝ ղեկավարելով 15-հոգանոց թիմ։

Քաղաքական գործունեությունը սկսել է 2016թ․ հուլիսին՝ անդամակցելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ու ակտիվ մասնակցություն ունենալով ներկուսակցական կյանքին։
Անդամագրվելուց մի քանի ամիս անց մասնակցել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերահսկմանը, այնուհետև, որպես պատվիրակ, մասնակցել ՔՊԿ երկրորդ համագումարին։ 2017թ․ մասնակցել է ԱԺ ընտրությունների վերահսկմանը։
2018թ․ ապրիլի 13-ին Ֆրանսիայի հրապարակից միացել է «Իմ Քայլը» խաղաղ անհնազանդության ակցիաներին։
2018թ․ մայիս-հունիս ամիսներին աշխատել է «Հրապարակ» թերթի խմբագրությունում՝ որպես կայքի ադմինիստրատոր։
2018թ․ հունիսից աշխատում է ՔՊԿ գլխավոր գրասենյակում՝ որպես Հանրային կապերի և առաջխաղացման թիմի անդամ։
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
Ամուսնացած է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել