Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները նախաձեռնել են ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծն ընդունելու համար արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաք:
Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ստորագրահավաքինմիացել են նախատեսվածից թվով պատգամավորներ:
«Միայն ՀՅԴ-ն չի ստորագրել, քանի որ ստորագրելով՝ դառնում են համահեղինակ, բայց նշել են, որ կողմ են քվեարկելու: Պատճառն այն է, որ ՀՅԴ-ն ունի երեք առանցքային առաջարկություն, որը չի ընդունվել ընտրական օրենսգրքի հեղինակների կողմից»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ, որ երեկ ընտրական օրենգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը չընդունվեց 7 կողմ քվեի բացակայության պատճառով: