Պարգևատրման արարողություն ոստիկանությունում

Սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ծառայություն իրականացրած ոստիկանները:

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին բարեխիղճ ծառայության համար: «Մինչ քվեարկության օրը մենք ասում էինք, որ ունենալու ենք իդեալական ընտրություններ: Շնորհիվ ձեր սրտացավ աշխատանքի իսկապես ունեցանք օրինական ընտրություններ», – նշեց ոստիկանության պետը:

Մայրաքաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ հասարակական կարգի պահպանման և հասարակության անվտանգության ապահովման աշխատանքներում ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին:

Ոստիկանության պետը շնորհավորելով պարգևատրվածներին` նշեց, որ դա նրանց էլ ավելի կպարտավորեցնի բարձրակարգ ծառայություն իրականացնելու համար:

 


        

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել