ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումներ, կադրային փոխատեղումներ կատարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Մասնավորապես՝ թիվ 819-Ա հրամանի համաձայն՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Աննա Մանթաշյանը նշանակվել է Լոռու մարզային քննչական վարչության պետ, իսկ թիվ 820-Ա որոշմամբ Տավուշի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Ավետիսյանը։
Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Թորոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար, իսկ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գեւորգ Սիմոնյանը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ։