Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տարածքում ներդնելով բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգերը հնարավորություն կտա ՀՀ ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա ռադիոհսկում, որի արդյունքում կհայտնաբերվեն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կբացառվեն չթույլատրված հեռարձակումները` զերծ պահելով եթերը վնասակար խանգարումներից։
Հայաստանի տարածքում ներկայումս շուրջօրյա ռադիոմոնիթորինգ իրականացվում է միայն Երևան քաղաքւմորի համար տեխնիկական բազա է հանդիսանում 2002 թվականին կանադական Aerosystems International ֆիրմայի կողմից տեղակայված ռադիոմոնիթորինգի համակարգը` իր ծրագրային ապահովմամբ, որը կազմված է 3 բազային և 1 շարժական կայաններից, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 8 ժամյա աշխատանքային ռեժիմով մինիմալ տեխնիկական հնարավորություններով:
Ներկա վիճակում առկա սարքավորումներով հնարավոր չէ ՀՀ ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա մշտադիտարկում, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք ապահովել և զերծ պահել եթերային հեռուստառադիոծրագրերի հեռարձակման, շարժական բջջային կապի ծառայությունների մատուցման ընթացքում վնասակար և չարտոնված խանգարումներից` չթույլատրված ռադիոհաճախականությունների հեռարձակումներից:
Նոր տեխնոլոգիաներով և համապատասխան սարքավորումներով վերազինել ռադիոմոնիթորինգի բազային և շարժական կայանների միասնական համակարգը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ ողջ տարածքով իրականացնել շուրջօրյա մշտադիտարկում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովի ռադիոեթերը ՀՀ օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող վնասակար ռադիոհեռարձակումներց:
Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրի ընդունման արդյունքում կունենանք ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված ցանց, որը հնարավորություն կտա ՀՀ ողջ տարածքում իրականցնել շուրջօրյա մոնիթորինգ` ժամանակին հայտնաբերելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բացառելու ՀՀ օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող ռադիոհեռարձակումները, որն էլ կապահովի պետության անվտանգության համակարգերի, տնտսվարող սուբյեկտների ռադիոէլեկտրոնային միջոցների անխափան աշխատանքը: