Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր առավոտյան գումարվել է կուսակցության Գործադիր մարմնի նիստ, հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից:
Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը՝ Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ:
ՀՀԿ դիրքորոշումը կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։