Երևանի 2800-ամյակի համերգային ծրագրի համար շուրջ 250 միլիոն դրամ է ծախսվել

Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 10-ին պայմանագիր է կնքել «Քանան քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:

Ընկերությունը պարտավորվել է կազմակերպել Երևանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված տոնակատարությանը նվիրված.

⇒ «Ազգային երգ ու պար» խորագրով Ազատության հրապարակում կազմակերպել համերգային ծրագիր՝ ազգագրական երգի, պարի, ժողովրդական գործիքների համույթների և անհատ կատարողների մասնակցությամբ: Ապահովել նաև հանդիսավարի ներկայցությունը, հաղորդավարական սցենարը: Համերգին զուգահեռ կազմակերպել հայկական կիրառական արվեստի բացօթյա ցուցահանդես, ազգային ծեսերի երաժշտաթատերական հանդիսություններ: Խորագրին համահունչ մշակել և համերգին զուգընթաց, հարթակի ետնամասում տեղադրաված ԼԵԴ էկրանին տեսանյութեր հեռարձակել: Անհրաժեշտության դեպքում ապահովել մասնակիցներին երաժշտական գործիքներով: Ապահովել տեխնիկական միջոցներով, բեմահարթակով, պաստառներով:

⇒ Ջազ-հարթակ-«Երևան սիրո քաղաք» խորագրով համերգ կազմակերպել Կասկադ համալիրի տարածքում՝ իր բեմով, մասնակիցներով, հաղորդավարներով, հաղորդավարական սցենարով, տեխնիկայով:

⇒ Ռոք համերգ Շառլ Ազնավուրի հրապարակի տարածքում՝ վերոնշյալ պայմաններով:

Պայմանագրի գինն արժեցել է 43 միլիոն 330 հազար դրամ:

Նույն օրը մեկ այլ պայամանգիր է կնքվել «Պրո Սոունդ» ՍՊԸ-ի հետ:

Կազմակերպությունը պարտավորվել է կազմակերպել.

⇒ «Դասական երաժշտության համերգ» Կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց: Ապահովել պրոֆեսիոնալ անհատ կատարողների, համույթների, նվագախմբերի մասնակցությունը, հանդիսավարին, հաղորդավարական սցենարը, տեխնիակակն միջոցները, բեմական հարթակի պաստառները: Անհրաժեշտության դեպքում ապահովել երաժշտական գործիքներով:

⇒ «Հյուսիսային պողոտա-բենդեր» համերգ՝ հայտնի բենդերի մասնակցությամբ, Հյուսիսային պողոտայում:

Պայմանագրի գինն արժեցել է 20 միլիոն 530 հազար դրամ:

Հոկտեմբերի 10-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել նաև «Արեն Գրուպ» ՍՊԸ-ի հետ:

Այս կազմակերպությունը պարտավորվել է կազմակերպել.

⇒ «Ազգային փոքրամասնությունները Երևանին» խորագրով համերգ՝ Անգլիական այգու տարածքում: Կազմակերպել ցուցահանդես էքսպո հայաստանյան ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ: Ապահովել ծածկով տաղավարներ, հայաստանյան ազգային փոքրամասնությունների համայնքի գեղարվեստական խմբերի, համույթների, անհատական կատարողների մասնակցությունը, բեմը, տեխնիկան:

⇒ «Արևային Երևան. մանկական տոնական ծրագրեր»՝ Կիրովի անվան մանկական զբոսայգում: Ապահովել բեմը, տեխնիկան, մասնակիցներին, հեքիաթի հերոսների կերպարներին, խաղավարի, աճպարարների, ծաղրածուների մասնակցությունը:

Պայմանագրի գինն արժեցել է 6 միլիոն 200 հազար դրամ:

Հոկտեմբերի 10-ին կնքված հաջորդ պայմանագիրը «ԷյԴիՎի Մեդիա Էս» ՍՊԸ-ի հետ է եղել:

Այս ընկերությունը պարտավորվել է կազմակերպել

⇒ Երևանի հիմնդարման 2800 ամյակին նվիրված տոնակատարության ամփոփիչ «Գալա» համերգային ծրագիրը՝ Հանրապետության հրապարակում, երգի, պարի, համույթների և անհատ կատարողների, DJ-ի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկել առնվազն 20 հոգի հայաստանյան հայտնի երգիչների, 2 երգչախմբի, ապահովել դրանք՝ զուգակցելով պարային համարներով: Մինչև համերգային ծրագրի սկսելն ապահովել շուրջ 30 րոպե տևողությամբ ուրարտական ժամանակաշրջանին համահունչ և Երևանի հիմնադրման վերաբերող պատմողական բեմադրություն: Ապահովել հանդիսավարի/ների մասնակցությունը, հաղորդավարական սցենարը, էկրանին ցուցադրել ծրագրին համահունչ տեսանյութերը, բեմը, տեխնիկան, դեկորներն ու պաստառները,

Պայմանագրի գինն արժեցել է 178 միլիոն 110 հազար դրամ: 

Ընդհանուր առմամբ, «Երևան-2800» տոնական միջոցառմանը նվիրված համերգային ծրագրերի համար, համաձայն այս  պայմանագրերի, հատկացվել է շուրջ 248 170 000 դրամ:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել