Ավելի քան 33 միլիոն դրամ վերականգնման ենթակա գումար է հայտնաբերվել. Կարեն Սարուխանյան

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հայտնում է, որ 2018 թվականի հունիսի 4-ից մինչ այսօր ընկած ժամանահատվածում Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացվել է՝ 2 ֆինանսական, 3 համակարգի գնահատման, 3 համապատասխանության աուդիտ և 3 մասնագիտական ուսումնասիրություն,ընթացքի մեջ է «Փանիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական աուդիտը:

«Վերը նշված ժամանակահատվածում իրականացված աուդիտների արդյունքում հայտնաբերվել են 43 միավոր թերություններ և խախտումներ, որի արդյունքներով արձանագրվել է 33235.2 հազ. դրամ վերականգնման ենթակա գումար, աուդիտորական 3 հաշվետվություն ուղարկվել է համապատասխան իրավապահ մարմիններին, 3 կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ,աշխատանքից ազատվել են 1 առողջապահական փակ բաժնետիրական ընկերության և 1 պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեններ: Աուդիտի ենթարկվող միավորների ղեկավարներին և պատասխանատու անձանց տրվել են համապատասխան հանձնարարականներ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել