Հայտարարություն նախարարին կից հասարակական խորհրդի կազմի փոփոխման վերաբերյալ

Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016թ. ապրիլի 29-ի N 49-Ա/1 հրամանի` «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու և աշխատակարգը հաստատելու, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2009թ. փետրվարի 16-ի N26-Ա/1 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 8-րդ կետի նախարարին կից հասարակական խորհրդի կազմի 1/3-ը 2 տարվա պարբերականությամբ ենթակա է փոփոխության (ռոտացիա): Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հերցերի նախարարությունից:

Շահագրգիռ անձինք կամ հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկանում են ներկայացուցիչ առաջադրել նախարարին կից հասարակական խորհրդի կազմում հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը կարող են համապատասխան ձևաչափով ներկայացնել  դիմում:

Դիմումի ձևին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի «Նախարարին կից հասարակական խորհուրդ» բաժինը  (https://www.mlsa.am/?page_id=2839):

Պահանջվող դիմումն ու փաստաթղթերը ուղարկել նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին ([email protected]):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել