Ո՞վ է Ֆեմիդան և ի՞նչ է խորհրդանշում

Ֆեմիդան հին հունական առասպելներում ներկայացվում է որպես արդարության աստվածուհի: Վերջինս միաժամանակ հանդիսացել է Զևսի երկրորդ կինը:

Ֆեմիդային միշտ պատկերում են աչքերը կապված, կշեռքը և սուրը ձեռքին:

Աչքերի փակ լինելը խորհրդանշում է անաչառությունը, կշեռքը` արդարությունը, իսկ սուրը խորհրդանշում է աստվածուհու ուժը:

Եթե նկատել եք, սուրը միշտ պատկերվում է աստվածուհու աջ ձեռքում, ինչը նշանակում է, որ այն պատրաստ է օգտագործման ցանկացած անհրաժեշտ պահի:

Սուրը սովորաբար դեպի վեր բարձրացված է պատկերվում, պատահում է նաև, որ այն պատկերվում է դեպի ներքև, ինչը խորհրդանշում է արդարության հաղթանակը. այսինքն, պատերազմն այլևս ավարտված է, արդարությունը` հաղթանակած:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել