Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք. Արայիկ Հարությունյանը` դպրոցի տնօրեններին

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրում է.

《Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո նոր թույլ են տալիս մտնել դպրոցի շենք:

Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք…

Հ.Գ. Եթե խնդիրը պատասխանատուների՝ շենքում լինելն է, ապա ապահովե՛ք նրանց ներկայությունը դպրոցում 08:30-ից շատ ավելի վաղ՝ բնականաբար նրանց հնարավորութուն տալով սահմանվածից ավելի շուտ ավարտել աշխատանքը: Շնորհակալություն համագործակցության համար》։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել