Ի՞նչ արդյունքներ է գրանցել Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդը

2018թ. 9 ամիսների ընթացքում «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամները, համագործակցելով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, աջակցել և օժանդակել են բացահայտելու տարբեր տեսակի հանցագործությունների դեպքեր, որոնցից 225-ը գրանցվել են ՀՀ ոստիկանության ամենօրյա օպերատիվ ամփոփագրերում:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Հանցագործությունների տեսակների պատկերը հետևյալն է.

– զենք զինամթերքի 49 դեպք, որից 12-ը զենք, այդ թվում 2 ինքնաձիգ,
– հետախուզվողի հայտնաբերում 60 դեպք,
– թմրամիջոցի կամ թմրանյութի հայտնաբերում 70 դեպք,
– գողություն 20 դեպք,
– այլ հանցագործություններ 29 դեպք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել